1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

03.07.2017 17:02 ՃՏ պատահարներ
Հուլիսի 2-ին, ժամը 4.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2/3 հասցեի դիմաց բախվել է Երևանի Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ գետնանցման պատին:
Պատահարի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 17.45-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 1.25-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 1/8 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 23.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցի թիվ 13 հասցեի դիմաց բախվել է ծառին և էլեկտրասյանը: 
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 16.20-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 51 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրի Աբովյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան և Սևան-Մարտունի ճանապարհների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Զ.Անդրանիկի պողոտայով ընթանալիս բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 29-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ուսահոդի վզիկային բեկորային կոտրվածք, տեղաշարժով, նույն ձեռքի ճաճանչոսկրի փակ կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 76-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ Երևանի Հ.Հակոբյան փողոցում վայր է ընկել:  
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացուհին մարմնական վնասվածքները ստացել է հունիսի 29-ին, ժամը 10.20-ին, Երևանի Հ.Հակոբյան փողոցի թիվ 3 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից հետընթացի ժամանակ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի 66-ամյա վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի  Իսակովի փողոցի թիվ 47/Վ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա,   տեղափոխել է նրան հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 29-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են ստացվել, որ ժամը 16.20-ին «աջ բազուկոսկրի գլխիկի ներհրված կոտրվածքով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 62-ամյա քաղաքացուհի և հայտնել է, որ վնասվածքը ստացել է տան բակում ընկնելու հետևանքով:  
Հուլիսի 1-ին, ժամը 14.30-ին, բաժին է կամավոր ներկայացել է 36-ամյա տղամարդ  և տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսի 29-ին, ժամը 11.00-ի սահմաններում, վարելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, Այգեստան գյուղում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն և պատճառել վնասվածքը:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Դալար-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 2.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2103»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի շինանյութի խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 3-րդ մաս թաղամասում գործող բենզալցակայանի մոտից «գանգուղեղային վնասվածքով և աջ սրունքի քերծված» վերքերով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանու և հայտնել, որ վնասվածքը ստացել է «Կամակատար» կոչվող մատուռի մոտից գլորվելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գուգարքի Գործարանային փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել պատանուն և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել  չգործող բենզալցակայանի պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 14.20-ին, սահմաններում Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 8/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 22.00-ին, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Սալուտ-Բաշգյուղ համայնքային ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց C-200» մակնիշի ավտոմեքենան  Գորիսի Մ.Մաշտոցի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սուբառու Լեգասի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 111-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: