ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

03.09.2018 12:57 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 31-ին, ժամը 15.30-ին, Երեւանի «Վիշկա Շին» ՍՊԸ-ի մոտ իրար են բախվել «ԿՍ 5473» եւ «ԳԱԶ-322130» մակնիշի ավտոմեքանաներ. «ԳԱԶ-322130»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 08.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մամիկոնյանց եւ Շահսուվարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 19.20-ին, Երեւանի Կիեւյան եւ Օրբելի եղբայրների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդաի» եւ «ԳԱԶ-321230» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-321230»-ի 59-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Լուսաշող-Լանջառ ճանապարհի Լուսաշող գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել. 29-ամյա վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ-Սուրենավան ճանապարհի 42-րդ կմ-ին` Արարատ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում հարվածել է էլեկտրասյանը եւ կողաշրջվել. վարորդը եւ 18-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Աբովյան եւ Չարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 63-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Նիսան Էլգրանդ» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Լեռնագործների փողոցում բախվել է «Սկանիա» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Էլգրանդ»-ի 78-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, մեկ այլ «ՎԱԶ-2121» նույնպես բախվել է «ՎԱԶ-2121»-ին. երեք վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 31-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Եղեգնաձորի Ելփին գյուղի հանդամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր մեքենայի հետեւի թափարգելից հետ քաշվելիս սայթաքել, վայր է ընկել, իսկ մեքենան հետընթաց անցել է նրա վրայով. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա եւ «MTR» մակնիշի մոտոցիկլետ. 35-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի եւ Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31029»-ի 55-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից հաղոդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի 26-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է 2 ամիս առաջ՝ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների ավտովթարի հետեւանքով` որպես ուղեւոր գտնվելով «Օպել»-ի սրահում:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Գայի պողոտայի եւ Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 20-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երեւանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Լանսեր» եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Լանսեր»-ի 28-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Ամասիա ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. վարորդը եւ 7-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 00.05-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի. «Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին, Երեւանի Տերյան փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.10-ին, Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-217030» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը եւ «ՎԱԶ-217030»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.30-ին, բաց կապույտ գույնի անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Երեւանի Նուբարաշենի 11-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը բուժօգնության չի դիմել:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 03.30-ին, Երեւանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա. մեքենաներից մեկի 37-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 18.26-ին, ՀՀ ԱԻՆ Թալինի «ՀՓՋ»-ից հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի մոտ ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Ոսկեհատ-Հայանիստ գյուղերի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. 80-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ։ 55-ամյա վարորդը իր ավտոմեքենայով կնոջը տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառ-Սեւան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենային. «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել «ՄՄԶ-4502»-ի վարորդը եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված պատահարի հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11-րդ կմ-ին «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.15-ին սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցում շինաշխատանքներ կատարվող հատվածում տեղադրված բետոնյա արգելապատնեշին. վարորդը եւ 28-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.30-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երեւան ճանապարհի 181-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Բերդ-Իջևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Սկանյա» եւ «Պրադո Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Սկանյա»-ի երկու ուղեւորները տեղում բուժօգնություն են ստացել:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Թեղուտ գյուղի «Ղռուդախ» կոչվող ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով 17-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: