Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 30-ին Երևանի Հալաբյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.30-ին, Երևանում (հասցեն պարզվում է) «Սուզուկիի» մոտոցիկլետավարը երթևեկության ընթացքում ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մազմանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 10.45-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.19-ին,Երևանի Էրեբունի, Աթոյան և Բելինսկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը17-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին 25-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է 20 օր առաջ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին 74-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է սեպտեմբերի 29-ին, ժամը 14-ին, ԼՂՀ-ից Հայաստան գալիս, «Հակարիի» կամուրջ չհասած ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 68 կմ-ին «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. 56-ամյա վարորդը մարմնական վանասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 8.19-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից դեպի Արշալույս գյուղ տանող ավտոճանապարհի միջնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի. 14-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. մեկի վարորդը և մյուսի 78-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.35-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Լադա-099» և «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա-099»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը, հետընթացի ժամանակ հարվածել է 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհի Շնող գյուղի խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: