1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.05.2022 11:10 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 5-ին, ժամը 15.00-ին, 34-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է մայիսի 2-ին, ժամը 10.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 5-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 5-ին, ժամը 01.30-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 5-ին, ժամը 19.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում՝ «Եռաբլուր» պանթեոնի կամարի մոտ, իրար են բախվել ավտոբուս և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա. «Հոնդայի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 4-ին, ժամը 22.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Հոնդա», «Նիսան», «Լենդ Ռովեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա վարորդը և երկու ուղևորները, «Հոնդայի» 19-ամյա ուղևորը, «Լենդ Ռովերի» 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 5-ին, ժամը 04.40-ի սահմաններում, Արմավիր քաղաքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կոտրելով ճաղավանդակները՝ հայտնվել ջրատարի մեջ. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղ տանող ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 72-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 24-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 65,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին ու գազատար խողովակին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 5-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենան կողաշրջվել է. 16-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սիսիան-Գորիս ճանապարհի 25-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: