Պատահարներ ավտոճանապարհներին
Հուլիսի 4-ին, ժամը 18.40-ին, Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի եւ «Մերսեդես»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 22.00-ին, «Յամահա Ռ6» մոտոցիկլը Երեւանի Բագրեւանդի փողոցում կողաշրջվել է։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 3-ին ,ժամը 17.00-ին, Երեւանի Ազատության պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ- 32213», «Վոլվո » եւ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի ուղեւորը հուլիսի 4-ին, ժամը 18.00-ին, մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 11.15-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, կողաշրջվել է. երկու ուղեւորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Մերսեդես Ց 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու. իր մեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ 211440» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ճանապարհի 349 կմ-ին վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով «շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մխչյան-Մրգավետ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 5-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն պատահարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել «Մերսեդես»-ի վարորդը եւ 42-ամյա ուղեւորուհին։:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ»,ՎԱԶ-2121»,«ՎԱԶ-2107» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եւ «Մերսեդես»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110» եւ «Սուբարո» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարո»-ի երկու ուղեոորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 21.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Մերսեդես»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ավտոճանապարհի 228.5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, գլորվել դաշտամիջյան հատվածը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-FS015L» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 124-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը. վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «ԶԻԼ ՄՄԶ-554» բեռնատար ավտոմեքենայի վարորդը Վայք-Մարտիրոս ճանապարհի 11-րդ կմ-ին հետընթաց կատարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել ճանապարհի մետաղյա ագելապատնեշին, ինչի հետեւանքով մեքենան գլորվել է ձորը. ուղեւորը եւ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի «Տաշիր» առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղիում վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Այնթապ-Նոր Խարբերդ գյուղերի խաչմերուկում, իրար են բախվել «Մերսեդես Բենց Ց 180» եւ «ԳԱԶել-322132-220» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել-3211132-220»-ի 82-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հովտաշատ-Սիփանիկ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի։ Վարորդը երեխային իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի վերջնամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Նիսան-Տեանա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Վարորդը ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 164-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես Վիտո» մակնիշիվ ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 72-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասում անհայտ մակնիշի ավտոմեքենայի անիվի տակից դուրս թռչած քարը դիպել է հանդիպակաց ընթացող «ԻԺ 27-175-40» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, ջարդել այն. ջարդված դիմապակու փշուրներից ստացած վնասվածքով «ԻԺ 27-175-40»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի «Ալթնի Ղոբին» կոչվող հանդամասում կոմբայնը կողաշրջվել է։
34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: