Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Նոյեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բախվել է ճամփեզրի քարին. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.15-ին բուժօգնության է դիմել 37-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է նոյեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սարյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ՝ գտնվելով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի սրահում:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 22.30-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի արագաչափի մոտ իրար են բախվել «Մինի Կուպեր», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս 7 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.10-ին, «Հունդայի» ավտոբուսի վարորդը Երևանի Սասունցի Դավթի և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Վրաստանի քաղաքացի 16-ամյա աղջկա, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 19.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Հոնդա», «ՎԱԶ-21043» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 20.40-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրևանդի փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-54112» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 38-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու և նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.50-ին, բուժօգնության է դիմել 66-ամյա քաղաքացի, հայտնել, որ իրեն խփել են և ինքնակամ հեռացել է հիվանդանոցից:
Պարզվել է, որ քաղաքացուն 2 օր առաջ, ժամը 17.00-ի սահմաններում, Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել կապույտ գույնի անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացուհին և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մալաթիա վարչական տարածքում՝ անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու ու, մարմնական վնասվածքներով, նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կապան քաղաքի Չարենցի փողոցում բախվել է կայանված «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Ց 180»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: