Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 6-ին, ժամը 18.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եր. Քոչարի փողոցի թիվ 4/8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 00.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը և երկու ուղևորները դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 18.00-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան 3-րդ փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ախթալա Մ-6 ճանապարհի 57-րդ կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Պտղավան գյուղի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: