1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

07.07.2017 13:32 ՃՏ պատահարներ
Հուլիսի 6-ին, ժամը 18.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 6-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 6-ամյա տղա, որտեղ երեխայի մայրը բացատրություն է տվել, որ որդին վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 21.30-ին, Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին, իր ամուսնու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում՝ վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 6-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 17 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 6-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օգանովի փողոցի թիվ 9 շենքի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 87 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-21011» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 6-ին, ժամը 22.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դ.Անհաղթի փողոցի թիվ 10/10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 6-ին, ժամը 6.45-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 72-րդ կմ-ին՝ Սևակավան գյուղի հատվածում, բախվել է   «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՈւԱԶ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 6-ին, ժամը 1.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 14-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2103»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 6-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևանի Նալբանդյան փողոցի թիվ 40 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Գառնի-Հացավան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: