1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

07.07.2022 11:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հուլիսի 4-ին, ժամը 09.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 6-ին, ժամը 20.30-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի մեքենա և մոտոցիկլ. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով 34-ամյա տղամարդը հուլիսի 6-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 26-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցի, Տիգրան Մեծի և Արցախի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 6-ին, ժամը 10.30-ին, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 6-ին, ժամը 12.40-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Կիա», «Օպել», «Լեքսուս», «Ինֆինիտի» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Կիայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում իրար են բախվել «Նիսան», «ՎԱԶ-21114» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 6-ին, ժամը 09.30-ին, Այնթապ-Նոր Խարբերդ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենա և մոտոցիկ. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 6-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Այնթապ գյուղում իրար են բախվել «Ֆորդ Ֆոկուս» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ. «ԲՄՎի» 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 6-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ-130» բեռնատար և «ՎԱԶ-2107» մակնիշի խոտանված մեքենա. «ՎԱԶ-2107»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԳԱԶ-52» մակնիշի մեքենան Շիրակի մարզի Մայիսյան գյուղի 2-րդ փողոցում ընկել է սելավատարը և այրվել. 28-ամյա վարորդը, 16 և 15 տարեկան ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: