Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 6-ին, ժամը 8.05-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.10-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել է թիվ 64 էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ. նրան բուժօգնություն է ցուցաբերել «շտապօգնության» խումբը:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 5/10 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 11-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. 2 ուղևորուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-31514» մակնիշի ավտոմեքենան Լոռի բերդ-Ագարակ ճանապարհի 1.5 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Կապանի Երկաթուղայինների փողոցում բախվել է «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան Տիանա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 21.25-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 339-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Մ.Ստեփանյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: