ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

08.02.2018 16:05 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 8-ին, ժամը 1.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 12.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 11.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 10.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 16/45 հասցեի մոտ 67-ամյա մի տղամարդ թիվ 26 երթուղու ավտոբուսի տեղից շարժվելու ընթացքում իջնելիս վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերի:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ», «ՎԱԶ-2110» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21113» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի 1-ին փողոցի թիվ 36 տան դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրի առվակը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 21.00-ի սահաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Գյումրիի Գորկու փողոցի թիվ 3 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 58-ամյա մի տղամարդ և հայտնել, որ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել ինքը:

***

Փետրվարի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գյումրիի Շահումյան փողոցի թիվ 210/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: