Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 6-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Աբովյան պուրակում իրար են բախվել «Նիսան» եւ «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 11.10-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 10.20-ին, Երեւանի Եղվարդի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ 32213» եւ «Շեւրոլետ» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեւրոլետ»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Արտաշատի խճուղու և Երեւան-Մեղրի Մ-2 ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ 21214», «Օպել» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի, «ՎԱԶ-2107»-ի վարորդները եւ վերջինիս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 19.00-ին, «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Այվազովսկու եւ Ավանեսովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 18.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վ.Համբարձումյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 20.50-ին, 87-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ հայտնել, որ մարմնական վնասվածք է ստացել նույն օրը, ժամը 17.45-ին, Երեւանի Գայի պողոտայում` թիվ 3 երթուղու ավտոբուսի սրահում շարժվելու ընթացքում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Պ.Սևակի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214», «Միցուբիշի» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.37-ին, հիվանդանոց է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ մարմնական վնասվածքներ է ստացել նույն օրը Սիսիան-Գորիս ավտոճանապարհին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով, որի ուղեւորն է եղել:
Պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհին շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել աջակողմյան հատվածի փոսի մեջ, ինչի հետևանքով 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: