ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

08.09.2023 11:29 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.03-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի Դավթաշեն գյուղի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց, վթարի ենթարկվել. 32-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես Բենց Սպրինտեր» բեռնատար ավտոմեքենաները. «Մերսեդես Բենց Սպրինտերի» 41-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Արմավիր-Խանջյան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 17.30-ին, Արմավիր քաղաքի Արարատյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: