ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

08.12.2017 17:58 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 49 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 14.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արզումանյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 179 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Էստոնական փողոցի թիվ 12/1 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 45-րդ կմ-ին բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «ԳԱԶ-2410»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 3.30-ին, «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 21 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.10-ին, «ՈւԱԶ-469B» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 178-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց Սպրինտեր 412 D» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել ճանապարհի երթևեկելի հատվածում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Շաքի-Սիսիան ճանապարհի 4.5-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: