Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 7-ին, ժամը 14.40-ին, Երևանի Մ. Ադամյան փողոցում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, Երևանի Հ. Սահյան փողոցում «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.05-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Գեղակերտ-Երևան-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված տրակտորի. 55-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին «Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 01.15-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 34-ամյա մի քաղաքացի:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 48-ամյա վարորդը շտապօգնության կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ստեփանավան-Կաթնաղբյուր ճանապարհի 1-ին կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 31-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է դեկտեմբերի 6-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով «Օպել» և «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենաներին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 37-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գյումրիի Բագրատունյաց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 278-րդ կմ-ին «Տոյոտա Ֆորտուներ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: