Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 8-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խանջյան փողոցների թունելում իրար են բախվել «Նիսան» և «Պորշե» մակնիշի ավտոմեքենաներ:
«Պորշե»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 28-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 12 հասցեի մոտ ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացուհին վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 21.30-ին, նշված հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 10.30-ին, Երևանի Սիլիկյան հին և նոր խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 10.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 19.40-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 10.25-ին, Երևանի Ազատության պողոտայի թիվ 2 հասցեի մոտ իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ-Լանջառ ճանապարհին՝ Ուրցաձոր գյուղի 15-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրի քարին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 9.10-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՄԱՆ», «Մերսեդես C 180» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել առվի մեջ. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «Առինջ Մոլ» և Գետարգել գյուղի ճանապարհին իրար են բախվել «Երազ 762» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Երազ 762»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Արզական համայնքի Բջնիի խճուղում վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: