1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.12.2016 14:24 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Սուզուկի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սուզուկի»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «աչքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ և հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է դեկտեմբերի 7-ին, Երևանի Չարբախ թաղամասում ավտոմեքենան վարելու ժամանակ ճանապարհի եզրաքարին բախվելու և դեմքով ղեկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 19 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացուհի  և հայտնել է, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գայի պողոտայում  իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկ այլ ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղի Կոմիտասի փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 13.40-ին, Բամբակաշատ-Ջրաշեն ճանապարհի 1-ին կ/մ-ին իրար  են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան  Վանաձոր քաղաքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան խճուղու թիվ 70 շենքի պատին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում հետընթաց կատարելիս անզգուշաբար հարվածել է 31-ամյա տղամարդու ոտքին: 
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան  Իջևանի Ս.Օհանյան փողոցում կորցրել է կառավարումը և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: