1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

10.08.2015 17:43 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 8-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես Ջի-500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Վարդանանց փողոցի թիվ 22 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օոստոսի 9-ին, ժամը 20.30-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 9-ին, ժամը 12.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի թիվ 8 հասցեի մոտ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 9-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34/5 հասցեի դիմաց բախվել է «Դեու» մակնիշի ավտոմեքենայի:
«Դեու»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-A160» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 9-ին, ժամը 13.55-ին, Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 4-րդ կ/մ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Զիլ»  մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 9-ին, ժամը 7.45-ի սահմաններում,  Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8,8-րդ կմ-ին «NISAN TIIDA LATIO» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 9-ին, ժամը 5.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ի հատվածում, Սևանի ուղղությամբ ընթանալիս իրար են բախվել  «Օպել Կորսա»,  «ՎԱԶ 2106»  և «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Կորսա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհի 2-րդ կ/մ հատվածում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «ԵրԱԶ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Միցուբիշի-ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30.8-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի և Դուդկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 9-ին, ժամը 18.00-ին, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի հարակից ճանապարհահատվածում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան բետոնե հենապատնեշին:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: