1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.10.2022 13:30 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 8-ին, ժամը 03.00-ին, Հյուսիսային պողոտայում իրար են բախվել ինքնագլորը և «Նիսան» մակնիշի մեքենան: 22-ամյա ինքնագլորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 21.30-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «Լեքսուս», «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: «Լեքսուսի» և «Տոյոտայի» վարորդներն ու «Լեքսուսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.13-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա և 53-ամյա կնոջ: 53-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գողթ գյուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում իրար են բախվել տրակտորը և «Մերսեդես» մակնիշի մեքենան: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Անուշավան-Արթիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան և մոտոբլոկը: Մոտոբլոկավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում «Օպել» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ինֆինիտի» մակնիշի մեքենային: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Յամահա» մոտոցիկլը Նորավանքի եկեղեցական համալիր տանող ճանապարհին կողաշրջվել է: 36-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ: «Մերսեդես Բենցի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.30-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արզումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Աշտարակի և Եղվարդի խճուղիների միջնամասում «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան ինքնավթարի է ենթարկվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.40-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենան Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում ինքնավթարի է ենթարկվել: 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել
«ՎԱԶ-2101» և «Սկանիա» մեքենաները: «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 21.20-ին, Գայի պողոտայում իրար են բախվել «Կիա» մակնիշի երկու մեքենաներ, որոնցից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21122» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի տարածքում, կողաշրջվել է: 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Հուշակերտ-Սարդարապատ ճանապարհին՝ Արաքս գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ ՍԱԶ-53Բ» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2707» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Այգեհատ-Արևածագ գյուղամիջյան ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հոկտեմբերի 9-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մազդա» մակնիշի մեքենաներ: «Մազդայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «Հոնդա Ֆիտ» մակնիշի մեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին ինքնավթարի է ենթարկվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: