Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Հանքավան-Հրազդան ճանապարհին՝ Աղավնաձոր բնակավայրի հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 36-ամյա վարորդին շտապօգնության կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ջիպ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 71-ամյա վարորդը և «Ջիպի» 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտոյի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հովունի գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. 23-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: