Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 9-ին, ժամը 00.10-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջին Բեյի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.15-ին, Երևանի Աշտարակի խճուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 05.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.15-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 01.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 21.15-ին, Երևանի Ազատամարտիկների և Էրեբունու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.15-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 22.40-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 24-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Ակուռա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.15-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում «Սուբառու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ագարակ-Բյուրական ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեբերի 9-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Ճամբարակ-Իջևան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա Սորենտո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 49-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110-ի» 60-ամյա վարորդը և «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրի վարչական տարածքում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: