ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.01.2017 15:25 ՃՏ պատահարներ
Հունվարի 11-ին, ժամը 3.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու և թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է 1991 թ. ծնված Արտյոմ Մ.-ն՝ վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Նա ժամը 5.30-ին Երևանի Ս.Տարոնցու փողոցի թիվ 5 շենքի հետնամասից բերման է ենթարկվել:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 11-ին, ժամը 11.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ս.Տարոնցու փողոցի թիվ 11/8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 11-ին, ժամը 9.00-ին, Երևանի Նաիրի Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «ՎԱԶ-21102» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 11-ին, ժամը 09.10-ին, Երևանի Կիևյան և Օրբելու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 11-ին, ժամը 11.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով ժամը 14.30-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 12-ին, ժամը 1.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղի 1-ին փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել նույն փողոցի թիվ 6 տան դարպասին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 12-ին, ժամը 00.10-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Ա.Մանուկյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: