ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.05.2022 10:41 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 7-ին, ժամը 12.05-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 26-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 12.05-ին, Երևանի Խորենացու փողոցում «Դոջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 11-ին, ժամը 00.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի, Խանջյան և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. մոպեդի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 23.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան», «Միցուբիշի», կայանված «Տոյոտա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 18.55-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 22-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 20.50-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Իժ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Իժ»-ի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 21.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 11-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում իրար են բախվել «ԳԱԶել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Զառ-Սևաբերդ ճանապարհին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. 24-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 11-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Բյուրեղավան-Արզնի ճանապարհին «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ճաղավանդակներին և ցայտաղբյուրին. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո բախվել են ճամփեզրին կայանված «Վոլվո» և «Հիգեր» մակնիշի ավտոմեքենաների. «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: