Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 9-ին, ժամը 23.30-ին, Երևանի Հերացու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 10-ին, ժամը 20.00-ին, Երևանի Չարենցի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 13.50-ին, Երևանի Սարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 10-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 55-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Տիտոգրադյան փողոցում անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 10-ին, ժամը 20.45-ին, Երևանի Վահրամ Փափազյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Բյուրավան-Արևշատ ճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 60-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային. «Նիսանի» 27-ամյա վարորդը դիմել է փախուստի, իսկ «Օպել Աստրայի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 00.50-ի սահմաներում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 45-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե ցանկապատին. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել արգելապատնեշներին. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում «Տեսլա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, այնուհետև շինության դարպասներին. 48-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սիսիան-Գորիս ճանապարհի 28-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 12․05-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան բախվել մետաղյա պատնեշներին. 82-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: