Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
13.01.2017 16:10
ՃՏ պատահարներ
Հունվարի 12-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «BMW» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«BMW»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 22.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Քրիստափոր և Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել է ծառի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 15.10-ին, Երևանի Դ.Մալյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ 2112» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2112»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Գորկու փողոցի թիվ 60 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի Արմավիրի մարզի Արագած գյուղի Հաղթանակի փողոցի թիվ 49 տան առջև վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղամիջում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: