ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.06.2016 15:15 ՃՏ պատահարներ

Հունիսի 10-ին, ժամը 22.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արմենակյան փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի և Քուչակ թաղամասի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 84-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 22.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԶԻԼ-130» մակնիշի ջրցան ավտոմեքենաներ:
«ԶԻԼ-130»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 23.50-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 1/8 հասցեի մոտ իրար են բախվել «Սուբառու» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Պեժո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 21.10-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 4 շենքի մոտ իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա և «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուս:
«ԳԱԶ-32213»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Նոր-Թաղի 14-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 18.20-ին, Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 32 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 16.00-ին, «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
«Զիլ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզում` Ցամաքասար-Հացաշեն ճանապարհին, իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի կամրջի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 01.40-ին, հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի «Գնդասար» կոչվող տեղանքում ավտոմեքենա է շրջվել, կան վիրավորներ:
Պարզվել է, որ հունիսի 11-ին, ժամը 19-ի սահմաններում, «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան Զանգակատուն գյուղի «Գնդասար» կոչվող տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին՝ Տափերական գյուղի հատվածում, բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախից կրծքավադակի սալջարդով, աջ հոնքի քերծված վերքով և աջ աչքի հեմատոմայով» իրենց է դիմել 74-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վարորդը Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 80 հասցեի մոտակայքում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն` պատճառելով վնասվածքներ: Վերջինս հրաժարվել է վարորդի կողմիցի հիվանդանոց տեղափոխելու առաջարկից:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Գար-Գառ գյուղի վերջնամասում բախվել է ճանապարհի աջակողմյան բետոնե պատնեշին:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գյուղամիջյան ճանապարին բախվել է ճամփեզրի քարին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 136 կմ-ին բախվել է «Մերսեդես C 300» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և «Մերսեդես C 300»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: