1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

13.07.2017 12:38 ՃՏ պատահարներ

Հուլիսի 12-ին, ժամը 23.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 76/1 հասցեի մոտ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 23.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 25 շենքի մոտ բախվել է «ԳԱԶ-322132-220» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով՝ բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-322132-220»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 14.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացուհու, որը բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 16.30-ին, Երևանի Հ.Ներսիսյան փողոցում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան, ինքնաբերաբար առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել վարորդին և բախվել կայանված «ԳԱԶ-32213»-ին:
Վրաերթի ենթարկված վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 15.30-ին, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 19 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21011»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի գերեզմանատան դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենց-Ե320» և «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՌԱՖ-2203»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի վնասվածք, աջ նախագարշապարային 4-րդ ոսկրի պրոկսիմալ ծայրի փակ կոտրվածք՝ առանց տեղաշարժի, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 11-ամյա տղա:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հուլիսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի տարածքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն՝ պատճառելով վնասվածքները:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Նոր-Գեղի գյուղի Ուսանողական փողոցի թիվ 70 շենքի բակում վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Մ.Ստեփանյան փողոցում կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում գտնվող էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 2,5 կմ-ին դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել Եղեգիս գետը:
Ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: