Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 11-ին, ժամը 19.00-ին, Երևանի Նուբարաշենի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 10.00-ին, Երևանի Փափազյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 27-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել երկաթբետոնյա կոնստրուկցիաներին. 38-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 17.30-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենային. «ՈՒԱԶ»-ի 51-ամյա վարորդը և 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 18-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերոյի» 26-ամյա վարորդը, 27-ամյա ուղևորը ու «Մերսեդեսի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա սյուներին. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Օպել» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 13.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 217-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 120-րդ կմ-ին, իրար են բախվել «Ֆորդ» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 40-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: