Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 11-ին, ժամը 22.25-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի ոլորաններում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 364-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենային. «Տոյոտա Կորոլայի» 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ», «Օպել» և «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես G-500»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 12-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Տավուշի մարզի Կողբ բնակավայրում «ԼուԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: