1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.08.2015 12:24 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 12-ին, ժամը 05.30-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 67 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 12-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 20-րդ կ/մ-ին իրար են բախվել երեք  «Մերսեդես»  մակնիշի և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 12-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հանրապետության փողոցում թիվ 36 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 12-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ-2 մայրուղու 292-րդ կմ-ին «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 12-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 125-րդ կ/մ-ին «Գրանդ-Չեռոկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է  «Ֆորդ-Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ-Ֆիեստա»-ի վարորդը և 3 ուղևորուհիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: