Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.30-ին, «Դուկատի» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 36 հասցեի դիմաց իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն», չորս «Մերսեդես», «Նիսսան», «Հոնդա», «Ռենո» «Միցուբիշի», երկու «Օպել» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ներից մեկի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Մարգարա-Տաշիր ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21144»-ի վարորդը, 2 ուղևորները և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Վ.Սարգսյան փողոցի թիվ 10/10 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Միցուբիշի Դելիցա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Դելիցա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 2.30-ին, Ծաղկաձոր քաղաքի Հրազդանի Սարալանջ-Պահլավունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս:
Նույն օրը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Նիսսան»-ի վարորդը և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված վթարի հետևանքով:
հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 36-րդ կմ-ին բախվել է գովազդային վահանակի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9/9/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4 անձանց, ովքեր քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Գյումրիի Սպանդարյան և Ղուկասյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը «սիտուացիոն նևրոզ» ախտորոշմամբ «շտապօգնության» խմբի կողմից տեղում ստացել է բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արթիկի Կասյան փողոցի վերջնամասում իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 134 հասցեի դիմաց, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային բախվելուց խուսափելու համար կողանցում կատարելիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Ֆորդ Տրանզիտ»-մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Մոմիկի փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: