ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

14.02.2019 10:33 ՃՏ պատահարներ

Փետրվարի 13-ին, ժամը 18.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 10.05-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վշտունի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնոք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 62-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: