ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

14.11.2018 10:39 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21072» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը և «ՎԱԶ-21072»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ի, ժամը 16.08-ին, Երևանի Սեբաստիայի փողոցից դեպի Կուրղինյան փողոց տանող ճանապարհահատվածում իրար են բախվել անհայտ մակնիշի և տաքսի ավտոմեքենաներ. տաքսու 6-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մալաթիայի փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 23-ամյա և 36-ամյա քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են իրենց տանը՝ վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են նոյեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով՝ Էջմիածին-Մարգարա ճանապարհին ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 38-ամյա և 20-ամյա քաղաքացիներ։
«ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայի 38-ամյա վարորդը հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Մարց գյուղի մոտ դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և 20-ամյա ուղեւորը ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զ.Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին կայանված «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես Բենց E 320»-ի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Թումանյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել է Սպանդարյան փողոցով երթևեկող «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԳԱԶ-2410»-ի 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: