Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Փետրվարի 14-ին, ժամը 16.15-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 3/8 հասցեի դիմաց իրար են բախվել երկու «Մերսեդես-Բենց» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 11-րդ կմ-ին «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: