Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ին, Երևանի Տերյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ֆորդը» բախվել է էլեկտրասյանը: «Ֆորդի» 40-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.00-ին,Երևանի Գրիբոյեդովի և Արղության փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.25-ին, Երևանի Բագրատունյաց և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ-33021»-ի 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 38-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին ժ.12.20-ի սահմաններում Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել բանուկ մասից և կողաշրջվել. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 04.20-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան. «ՎԱԶ-2106»-ի 16-ամյա վարորդը և «Օպելի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Լոռի Բերդ-Ագարակ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 43-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Փուխրուտ բնակավայր տանող ճանապարհին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 41-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: