Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Հացիկ-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 67-ամյա վարորդը և «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արմավիր գյուղում իրար են բախվել «ԲՄՎ-316» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-316-ի» 24-ամյա վարորդը և «ՎԱԶ-21063-ի» 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.25-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել:
Պարզվել է, որ Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասում 49-ամյա քաղաքացին հրել է «ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում մեքենան հետ է ընթացել, և ինքը մնացել է մեքենայի և պատի արանքում. 49-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 17.25-ին, շտապօգնության կայանից հաղորդում էր ստացվել, որ իրենց զանգած քաղաքացի հայտնել է, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անհայտ քաղաքացու և նստեցնելով իր մեքենան՝ հեռացել է:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ին, ինքնակամ ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը և տվել խոստովանական բացատրություն, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայում քաղաքացուն վրաերթի է ենթարկել ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթի ենթարկված անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու և իր ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: