ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.10.2017 14:10 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը «շտապօգնության» խմբի կողմից բուժօգնություն ստանալուց հետո, հոկտեմբերի 15-ին, ժամը 3.00-ին, կրկին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 7.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բելինսկու փողոցի թիվ 5 տան մոտ բախվել է ծառի, ինչի հետևանքով 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի կենտրոնական գերեզմանատան մոտ բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 160 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի և դիմել փախուստի. երիտասարդը «գլխուղեղի ցնցում և գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.00-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 40 տան դիմաց կողաշրջվել է. վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 17 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը «աջ նստոլոքի վերին երրորդականի փակ կոտրվածք, աջ ծնկան հոդի և աջ արմնկահոդի քերծվածքներ, կրծքավանդակի աջ կեսի առաջային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ հեմատոմա» ախտորոշմամբ նույն օրը, ժամը 1.05-ին, տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի 47-ամյա վարորդը, որը
ժամը 15.53-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սիսիանի Թումանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան-Զորական ճանապարհի 4-րդ կմ-ին՝ «Հայվալվի ղաշ» կոչվող տարածքում, իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 35-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել:
Վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Բերքանուշ-Դվին գյուղամիջյան ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Խ.Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատի. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «BMW 520» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի 48-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Նիսսան Պրիսաժ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղից Գետամեջ գնացող ճանապարհին բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Գեղի համայնքից Գեղավանք տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կամրջից գլորվել ձորը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ԳԱԶ 3309» մակնիշի աղբատար ավտոմեքենան Մեղրի քաղաքում կորցրել է կառավորումը և առաջամասով բախվել պատի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: