Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 15-ին, ժամը 01.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Սատուրն Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար բետոնե պատնեշին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 19.35-ին, Երևանի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տեսլա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Տեսլան» առաջ ընթանալով՝ բախվել է էլեկտրասյանը և կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 14-ին, ժամը 23.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 14-ին, ժամը 22.40-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 01.40-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 19.04-ին, Գյումրի-Երևան արագընթաց գնացքը Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի՝ ուղեփակոց չունեցող հատվածում բախվել է «ՎԱՖ» մակնիշի ավտոմեքենային, որը կողաշրջվել է. 20-ամյա վարորդը, 12-ամյա ուղևորը և գնացքի 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 20.15-ին, Երևան-Սևան մայրուղու 14-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 10.45-ին, Երևանի Վարդանանց փողոցում «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 15.00-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Ֆոլքսվագենը» բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագենի» 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ռոստովյան և Բելինսկու փողոցների խաչմերուկում «ԿամԱԶ» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 15.30-ին, Երևանի Վաղարշյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 21.50-ին, Երևանի Վաղարշյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 15-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 33-ամյա վարորդը և «Նիսանի» երկու ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել Աստրայի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-210740» մակնիշի երկու ավտոմեքենա. վարորդներից մեկը և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: