ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

17.10.2014 12:23 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.30-ին, Երևանի Արմենակյան և Նորքի 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703», «Դեյվու» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեյվու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 07.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց «Մերսեդես ML» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության ՕԿԿ հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա երիտասարդ և հայտնել, որ հոկտեմբերի 15-ին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 10.50-ին «ձախ ազդրոսկրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 76-ամյա մի կին և հայտնել, որ Երևանի Լեփսիուսի փողոցում վայր է ընկել:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.15-ին, կինը բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 10.00-ին, Երևանի Լեփսիուսի փողոցում գտնվող թիվ 12 երթուղային տաքսու վերջնականգառում, երբ ցանկացել է իջնել «ԳԱԶել» երթուղային միկրոավտոբուսից, վարորդը տեղից շարժել է ավտոմեքենան, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ստացել վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում` ավտոկայանի դիմաց, իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սևան-Գետափ ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի վարորդին դեպքի վայրում շտապօգնության բրիգադի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.15-ին, Գյումրիի Գ. Նժդեհի հրապարակում «ԳԱԶ-311000» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 53-ամյա մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Քեթի գյուղի ոլորաններում կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: