Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 16-ին, ժամը 23.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Ա.Բաբաջանյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 3.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայի թիվ 55 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 1.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «10-րդ ողի կոտրվածք` աննշան տեղաշարժով, գոտկային շրջանում, հետույքի շրջանում քերծվածքներ» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբն իր բնակարանում բուժօգնություն է ցուցաբերել 29-ամյա տղամարդու:
Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը բացատրություն է տվել, որ նշված վնասվածքները ստացել է նոյեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ՝ դեպի Գառնի տանող ճանապարհին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Շիրակի խճուղու սկզբնամասում դուրս գալով երթևեկելի մասից` բախվել է ճամփեզրի հողաթմբին. վարորդը «գլխի պատռված և մարմնի քերծված վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 15.00-ին, Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 12 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «Տունֆուն-Մինիվեն» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի ուղևորը և «Տունֆուն-Մինիվեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ 21010» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մ.Խորենացի փողոցի թիվ 36 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: