ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18.08.2020 12:02 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 17-ին, ժամը 00.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 20.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Մինի Կուպերի» 23-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 15.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 15.30-ին, Երևանի Երևանյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 17-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում իրար են բախվել «Շկոդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 41-ամյա վարորդը, երկու ուղևորները, «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: