1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.04.2022 11:57 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 18-ին, ժամը 12.15-ին, Երևանի Սարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 17.40-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 20.15-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 17-ին, ժամը 22.55-ին, Երևանի Սեբաստիայի և Ա.Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 16.40-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Բենթլի», «ԲՄՎ», «Հունդաի» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 26-ամյա և «Հունդաիի» 31-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 14-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 14-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մոլդովական փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի դաշտային ճանապարհին «Փիքապ Վիլիս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Մարչի» 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Զիլ» բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 233-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող տրակտորի շարքացանին. «ՎԱԶ-2106»-ի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: