Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 18-ին, ժամը 00.25-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան», «Ֆոլքսվագեն» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա վարորդը, չորս ուղևորները և «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 14.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 12.40-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «Մեսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 11.20-ին, Երևանի Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 12.20-ին, Երևանի Վաղարշյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 01.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 35-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 18.50-ին, Երևանի Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Կրայսլերի» 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 22-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ժամը 23.50-ի սահմաններում Արարատի մարզի Այգավան գյուղում իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ջրատար առվի մեջ հայտնվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արմավիրի Գորկու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում՝ քարայրի մոտ, «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շուրջ 40 մ գլորվել ձորը. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Ման» մակնիշի բեռնատարն ընկել է ձորակը. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 127-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 36-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում շտապօգնության մեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին և հայտնվել դաշտում. 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: