Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 17-ին, ժամը 08.55-ին «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 76-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտու եզրաքարերին, ինչի հետևանքվ 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշներին. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 15.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շևրոլե» և «Մազդա» մակնիշի մեքենաներ: «Շևրոլեի» վարորդը, ուղևորը և «Մազդայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 16.25-ին, Երևանի Նանսենի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 15.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 108-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Տերյան-Ազատամարտիկների-Մայիսի 28-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21054» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21054»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: