Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
ԼՐԱՑՎԱԾ․ 24․05․21թ․
Մայիսի 19-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է առևտրի կենտրոնի աստիճաններին և կողաշրջվել. «Տոյոտայի» 28-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 18.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում մոտոցիկլը վթարի է ենթարկվել. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սարալանջի նոր ճանապարհի և Ազատության պողոտայի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել չորս քաղաքացիների, ապա բախվել կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 20.20-ին, Երևանի Հաղթանակի կամրջի վրա իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլետ. 46-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 16.25-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել», «Ինֆինիտի» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 18.05-ին, Երևանի Շիրվանզադեի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 18-ին, ժամը 17.45-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի երեք ուղևորները և «ՎԱԶ-21214»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 17-ին, ժամը 22.05-ին, Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 10-ամյա ուղևորը մայիսի 19-ին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 00.05-ին, Երևանի Դավիթ Բեկի և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա», «ՎԱԶ-21061» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 08.15-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել երկու «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի. «Իվեկոյի» 29-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Իվեկոն» ամբողջությամբ այրվել է:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 19-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 118-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: