Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 17-ին, ժամը 21.30-ին,Երևանի Չեխովի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 09.45-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 14.20-ին, Երևանի Էրեբունու փողոցում իրար են բախվել ավտոբուս և «Ռենո» մակնիշի ավտոմեքենա. «Ռենոյի» 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում իրար են բախվել «Կիա Ֆորտե», «ԳԱԶ-31» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա Ֆորտեի» 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 40-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 18.30-ին, Երևան-Արմավիր ճանապարհին՝ Մայիսյան գյուղի հատվածում, իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը և 42-ամյա ուղևորը տեղում ստացել են բժշկական օգնություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: