Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 18-ին, ժամը 08.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 3 ամսական ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 11.20-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Սողոմոն Տարոնցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 11.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: «Միցուբիշիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 14.50-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Նիսան», «ԳԱԶ-Ա65», «Ռենո» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը, «Ռենոյի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 11.20-ին, Երևանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի երկու մեքենաներ, որոնցից մեկի 2 ամսական ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 16.25-ի սահմաններում, «Նիսան Բլուբիրդ» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի է ենթարկել 86-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Շաղափ բնակավայրում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: