ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.07.2022 12:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 19-ին, ժամը 01.02-ին, Երևանի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 20-ին, ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհի 84-րդ կմ-ին մոտոցիկլետը բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել է. 29-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 00.55-ին, Արարատի մարզի Ազատաշեն գյուղում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, անցնելով մասնակի քանդված կամրջակի վրայով, ընկել է փոսը. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 15․40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խանջյան գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «Միցուբիշի Կոլտ» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաններ. «Միցուբիշի Կոլտի» 28-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 38-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 04.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶելի» 23-ամյա վարորդը, 25-ամյա ուղևորը և «Ֆորդի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով քաղաքացիներ են բուժօգնության տեղափոխվել:
Պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին «HONDA ELYSION» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովի. 35-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել դաշտամիջյան փոսը. 33-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Սամանդ» մակնիշի մեքենայի և կողաշրջվել, իսկ «Սամանդը», առաջ ընթանալով, բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Կորսայի» 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 30-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: