1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.10.2017 12:27 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 19-ին, ժամը 7.20-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 6/1 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան-Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցի թիվ 56 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա», «Ռենո» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պ.Սևակի փողոցի թիվ 110/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և «Տոյոտա Պրադո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում՝ Բերքանուշ-Այգեստան ճանապարհի սկզբնամասում, ընկել է առուն:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Կիա Լոտզե» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին բախվել է մետաղյա արգելապատնեշներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «ԳԱԶ 24-17» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 72 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 9.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.50-ին, Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 27 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես C» և «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես E»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.10-ին, Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սիսիան քաղաքի Սիսական փողոցի «Մայր արձանի» հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան մայթեզրին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: