Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նշավան գյուղում «Մերսեդես-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում իրար են բախվել երկու «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կապանի Գարեգին Նժդեհի փողոցում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: